Լրացրեք և հանձնեք օնլայն դիմում-հայտը: ՁԱՈ* աշխատակիցները Ձեզ հետ կապ կհաստատեն հետագա քայլերի համար: Սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին (մեր կոնտակտային տվյալները՝ այստեղ):
*ՁԱՈ – Ձեռներեցներ Առողջապահության Ոլորտում
Եթե բժիշկ եք, կլինիկական օրդինատոր կամ առողջապահության ոլորտի այլ մասնագետ, ով ցանկանում է հիմնել և/կամ ընդլայնել իր մասնավոր առողջապահական գործունեությունը մարզային փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում, ապա կարող եք դիմել ՁԱՈ ծրագրին:
Այո՛, սակայն առաջարկված մասնավոր կենտրոնում հիմնական գործող անձը պետք է ունենա համապատասխան կրթություն՝ լիզենզավորման պահանջներին համապատասխան:
ՀԱՀ ՁԱՈ ծրագրի կողմից աջակցություն ստացող ծառայությունների ցանկը հասանելի է այս հղումով:
ՁԱՈ ծրագիրը չունի ֆինանսական սահմանափակումներ: Այնուամենայնիվ, շահառուի կողմից վերցված վարկի վերադարձը պետք է լինի իրատեսական: Խորհուրդ է տրվում չգերազանցել 5 մլն դրամը:
ՁԱՈ ծրագիրն աջակցում է միայն այն ձեռներեցներին, որոնք առաջարկում են հիմնել կենտրոններ մեծ քաղաքներից՝ Երևանից, Գյումրուց, Վանաձորից դուրս:
Եթե Ձեր գաղափարն իրատեսական է, Ձեզ կհրավիրեն մասնակցելու ծրագրի կողմից առաջարկվող անվճար կրթական բաղադրիչին:
Այո՛: ՁԱՈ ծրագրի գործադիր կոմիտեի՝ գործարար առաջարկը հաստատելու կամ մերժելու որոշումը հիմնվում է դիմորդի կողմից դասընթացերի արդյունքում մշակված բիզնես գաղափարի իրականացման գործառնական ծրագրի (համակցված բիզնես-ծրագրի և բուժօգնության որակի ապահովման ծրագրի) վրա։ Բացի այդ, դիմորդը պետք է հաջողությամբ ավարտած լինի բյուս բոլոր դասընթացները:
Կրթական բաղադրիչը հիմնականում կազմակերպվում է առցանց։ Այնուամենայնիվ, մի քանի դաս կազմակերպվում են դեմառդեմ ձևաչափով։
Ո՛չ: Եթե Ձեզ հրավիրել են մասնակցելու ՁԱՈ դասընթացներին, դա նշանակում է, որ Ձեր գործարար գաղափարն իրատեսական է: Ձեր կողմից մշակված բիզնես գաղափարի իրականացման գործառնական ծրագիրն անցնելու է հաստատման մի քանի փուլ մինչև ՁԱՈ գործադիր կոմիտեի վերջնական որոշումը:
Այո, ՁԱՈ ծրագրի որոշ դասընթացներ առաջարկում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից վավերացված շարունակական մասնագիտական կրեդիտներ ավագ և միջին բուժաշխատողներին:
