ՁԱՈ ծրագիր

Ինչպես ամեն ինչ սկսվեց

2006 թ. միջազգային բարերար և մեծ մարդասեր Ժիրայր Թրփանճեանի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ) 5 մլն դոլարի չափով ֆինանսական նվիրաբերություն տրամադրելու շնորհիվ մեկնարկեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ)՝ նպատակ ունենալով խթանել տնտեսության զարգացումը ՀՀ գյուղական համայնքներում ներկա և ապագա ձեռներեցներին կրթություն ու աջակցություն տրամադրելու միջոցով: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ 1168 դիմորդ ավարտել է ձեռնարկատիրական դասընթացներ, տարբեր ոլորտներում ստեղծվել է 393 բիզնես և 580 աշխատատեղ:

ԹԳՀԶԾ ծրագրի դիմորդների զգալի մասը հետաքրքրված էր առողջապահության ոլորտում մասնավոր գործունեություն ծավալելով, ինչը հիմք դարձավ նախաձեռնելու Թրփանճեան ձեռներեցներ առողջապահության ոլորտում ծրագիրը՝ միտված բարձրացնելու որակյալ բուժօգնության հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում նոր մասնավոր կենտրոններ հիմնելու կամ գործող կենտրոններն ընդլայնելու միջոցով:

Ծրագրի նպատակները

1) ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում մասնավոր պրակտիկա հիմնել ցանկացողներին ապահովել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով ձեռնարկատիրության և բուժօգնության որակի կառավարման դասընթացներ տրամադրելու միջոցով:

2) Աջակցել ծրագրի շահառուներին մասնավոր պրակտիկա հիմնելու ֆինանսավորում գտնելու հարցում՝ օգնելով ցածր տոկոսադրույքներով վարկ ստանալ տեղական բանկերից։

3) Շահառուների՝ մասնավոր պրակտիկա հիմնելու և իրականացնելու ամբողջ ընթացքում տրամադրել շարունակական աջակցություն՝ մասնագիտական խորհրդատվության, որակի գնահատման և մշտադիտարկման միջոցով:

Ծրագրի հիմնական բաղադրիչները

  • ՀԱՀ կողﬕց ապագա ձեռներեցների համար դասընթացների կազմակերպում.
    • «Ձեռնարկատիրական հմտություններ» (արդյունք՝ բիզնես ծրագրի կազմում)
    • «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ» (արդյունք՝ որակի ապահովման ծրագրի կազմում)
  • Տարեկան 6% տոկոսադրույքով վարկ ստանալու հնարավորություն
  • Շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն
  • Համագործակցություն Սփյուռքի համապատասխան մասնագետների հետ
  • Մասնավոր կենտրոնի գործունեության և որակի ապահովման մշտադիտարկում ու գնահատում
  • Հեռավոր և սահմանաﬔրձ գյուղերից դիմորդներին լրացուցիչ աջակցություն