Մեր մասին

Ինչպես ամեն ինչ սկսվեց

2006 թ. միջազգային բարերար և մեծ մարդասեր Ժիրայր Թրփանճեանի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ) 5 մլն դոլարի չափով ֆինանսական նվիրաբերություն տրամադրելու շնորհիվ մեկնարկեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ)՝ նպատակ ունենալով խթանել տնտեսության զարգացումը ՀՀ գյուղական համայնքներում ներկա և ապագա ձեռներեցներին կրթություն ու աջակցություն տրամադրելու միջոցով: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ 1168 դիմորդ ավարտել է ձեռնարկատիրական դասընթացներ, տարբեր ոլորտներում ստեղծվել է 393 բիզնես և 580 աշխատատեղ:

ԹԳՀԶԾ ծրագրի դիմորդների զգալի մասը հետաքրքրված էր առողջապահության ոլորտում մասնավոր գործունեություն ծավալելով, ինչը հիմք դարձավ նախաձեռնելու Թրփանճեան ձեռներեցներ առողջապահության ոլորտում ծրագիրը՝ միտված բարձրացնելու որակյալ բուժօգնության հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում նոր մասնավոր կենտրոններ հիմնելու կամ գործող կենտրոններն ընդլայնելու միջոցով:

Ծրագրի նպատակները

1) ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում մասնավոր պրակտիկա հիմնել ցանկացողներին ապահովել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով ձեռնարկատիրության և բուժօգնության որակի կառավարման դասընթացներ տրամադրելու միջոցով:

2) Աջակցել ծրագրի շահառուներին մասնավոր պրակտիկա հիմնելու ֆինանսավորում գտնելու հարցում՝ օգնելով ցածր տոկոսադրույքներով վարկ ստանալ տեղական բանկերից։

3) Շահառուների՝ մասնավոր պրակտիկա հիմնելու և իրականացնելու ամբողջ ընթացքում տրամադրել շարունակական աջակցություն՝ մասնագիտական խորհրդատվության, որակի գնահատման և մշտադիտարկման միջոցով:

 

Ծրագրի հիմնական բաղադրիչները

  • ՀԱՀ կողﬕց ապագա ձեռներեցների համար դասընթացների կազմակերպում.
    • «Ձեռնարկատիրական հմտություններ» (արդյունք՝ բիզնես ծրագրի կազմում)
    • «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ» (արդյունք՝ որակի ապահովման ծրագրի կազմում)
  • Տարեկան 6% տոկոսադրույքով վարկ ստանալու հնարավորություն
  • Շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն
  • Համագործակցություն Սփյուռքի համապատասխան մասնագետների հետ
  • Մասնավոր կենտրոնի գործունեության և որակի ապահովման մշտադիտարկում ու գնահատում
  • Հեռավոր և սահմանաﬔրձ գյուղերից դիմորդներին լրացուցիչ աջակցություն

 

ՁԱՈ գործադիր կոմիտե՝

Դոկտոր, պրոֆեսոր Հարություն Արմենյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ,
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար,
«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի ղեկավար

 

Դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի

Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան
Օնանիան Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն

 

Դոկտոր, պրոֆեսոր Վահե Կազանչյան
Բուժօգնության որակի խորհրդատու

Ջոնս Հոպկինսի համալսարանի Բլումբերգի Հանրային առողջապահության ֆակուլտետ

 

Դր. Շանթ Շեխերդիմյան
Մանկական վիրաբույժ

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան

 

Դր. Մուրադ Կիրակոսյան
Բուժօգնության որակի մասնագետ

 

Զորայր Կիրակոսյան
Մարզային գործունեությունը համակարգող տնօրեն

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիր

 

ՁԱՈ աշխատակազմ՝

Աստղիկ Աթանյան
ՁԱՈ ծրագրի համակարգող
Հասցե՝ Մ. Բաղրամյան 40, Երևան, 0019
Գրասենյակ՝ 436W, ՀԱՀ Փարամազ Ավեդիսյան մասնաշենք
Հեռ.՝ +374 55 050 293  +374 60 612 570
Էլ.  հասցե՝ [email protected][email protected]

 

Հրաչյա Լիլոզյան
ՁԱՈ ծրագրի մարզային գործունեությունը համակարգող
Հասցե՝ Մ. Բաղրամյան 40, Երևան, 0019
Գրասենյակ՝ 436W, ՀԱՀ Փարամազ Ավեդիսյան մասնաշենք
Հեռ.՝ +374 55 050 293,  +374 60 612 570
Էլ. հասցե՝ [email protected], [email protected]