«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիր․ Հաճախ տրվող հարցեր

Առողջապահական ոլորտում բիզնես գաղափար ունեմ և ցանկանում եմ մասնակցել ՁԱՈծրագրին։ Ո՞րն է առաջին քայլս:

Լրացրեք և հանձնեք օնլայն դիմում-հայտը: ՁԱՈ* աշխատակիցները Ձեզ հետ կապ կհաստատեն հետագա քայլերի համար: Սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին (մեր կոնտակտային տվյալները՝ այստեղ):

*ՁԱՈ – Ձեռներեցներ Առողջապահության Ոլորտում

Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք իրավասու եմ դիմելու, թե ոչ:

Եթե բժիշկ եք, կլինիկական օրդինատոր կամ առողջապահության ոլորտի այլ մասնագետ, ով ցանկանում է հիմնել և/կամ ընդլայնել իր մասնավոր առողջապահական կենտրոնը Հայաստանում, Արցախում կամ Ջավախքում, ապա կարող եք դիմել ՁԱՈ ծրագրին:

Ես առողջապահական ոլորտի մասնագետ չեմ, սակայն ցանկանում եմ հիմնել/ընդլայնել իմ մասնավոր առողջապահական կենտրոնը: Արդյո՞ք կարող եմ դիմել:

Այո՛, սակայն առաջարկված մասնավոր կենտրոնում հիմնական գործող անձը պետք է ունենա համապատասխան կրթություն:

Ի՞նչ ծառայություններ կարող եմ առաջարկել իմ մասնավոր կենտրոնում:

Դուք կարող եք առաջարկել ցանկացած ծառայություն, որը կապ ունի մարդու առողջության հետ: Որքան նորարարական է Ձեր առաջարկը Ձեր շրջանի և երկրի համար, այնքան ավելի մեծ է հավանականությունը դառնալու ծրագրի շահառու: Մասնավոր ծառայությունների օրինակներ են շարժական կլինիկան, ընտանեկան բժշկի մասնավոր կենտրոնը, ախտորոշիչ կենտրոնը, սրտաբանի, էնդոկրինոլոգի, վնասվածքաբանի և այլ մասնագետների կաբինետները, ստոմատոլոգիական կլինիկան, դեղատունը և այլն:

Ո՞րն է տրամադրվող վարկի ամենամեծ չափը:

ՁԱՈ ծրագիրը չունի ֆինանսական սահմանափակումներ: Այնուամենայնիվ, շահառուի կողմից վերցված վարկի վերադարձը պետք է լինի իրատեսական: Խորհուրդ է տրվում չգերազանցել 5 մլն դրամը:

Արդյո՞ք կարող եմ առաջարկել հիմնել կամ ընդլայնել իմ մասնավոր կենտրոնը մարզային մեծ քաղաքներում:

ՁԱՈ ծրագիրն աջակցում է միայն այն ձեռներեցներին, որոնք առաջարկում են հիմնել կենտրոններ մեծ քաղաքներից՝ Երևանից, Գյումրուց, Վանաձորից, Ստեփանակերտից և Ախլցխայից (Ջավախք) դուրս:

Ես դիմել եմ ծրագրին։ Որո՞նք են իմ հաջորդ քայլերը:

Եթե Ձեր գաղափարն իրատեսական է, Ձեզ կհրավիրեն մասնակցելու ծրագրի կողմից առաջարկվող անվճար դասընթացներին:

Արդյո՞ք դասընթացներին մասնակցելը պարտադիր է:

Այո՛: ՁԱՈ ծրագրի գործադիր կոմիտեի՝ գործարար առաջարկը հաստատելու կամ մերժելու որոշումը հիմնվում է դիմորդի կողմից մշակված բիզնես ծրագրի (պատրաստվում է «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացի արդյունքում) և որակի ապահովման ծրագրի (պատրաստվում է «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ» դասընթացի արդյունքում) վրա: Բացի այդ, դիմորդը պետք է հաջողությամբ ավարտած լինի բյուս բոլոր դասընթացները:

Արդյո՞ք դասընթացներն անցկացվում են օնլայն:

Մենք սովորաբար նախընտրում ենք դեմ առ դեմ ձևաչափով դասընթացները, քանի որ այս տարբերակը սովորաբար ավելի արդյունավետ է և թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մասնակիցներին: Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի կանխարգելման նկատառումներից ելնելով, առաջիկա դասընթացները պլանավորվում են անցկացվել օնլայն, Zoom հարթակում:

Արդյո՞ք կարող եմ դեմ առ դեմ դասընթացներն ավարտել ՀՀ մարզերից մեկում, այլ ոչ թե Երևանում:

ՁԱՈ ծրագրի դեմ առ դեմ  դասընթացներն անց են կացվում Երևանում: Այնուամենայնիվ, «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացը նույնն է ինչպես ՁԱՈ, այնպես էլ ԹԳՀԶ* ծրագրի դիմորդների համար, ուստի  ՁԱՈ դիմորդները կարող են անցնել տվյալ դասընթացը նաև ԹԳՀԶ այն մարզային գրասենյակներում, որոնք մոտ են դիմորդի բնակության վայրին և ունեն ազատ տեղեր դասընթացի համար:

Մյուս բոլոր դասընթացը ներկայումս անց են կացվում միայն Երևանում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

*ԹԳՀԶԾ – Թրփանճեան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագիր

Ինձ հրավիրել են մասնակցելու ՁԱՈ ծրագրի դասընթացներին: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ բիզնես առաջարկը հաստատվել է:

Ո՛չ: Եթե Ձեզ հրավիրել են մասնակցելու ՁԱՈ դասընթացներին, դա նշանակում է, որ Ձեր գործարար գաղափարն իրատեսական է: Ձեր կողմից մշակված բիզնես ծրագիրը և որակի ապահովման ծրագիրն անցնելու են հաստատման մի քանի փուլ մինչև ՁԱՈ գործադիր կոմիտեի վերջնական որոշումը:

Ես բժիշկ եմ: Արդյո՞ք կստանամ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ՁԱՈ դասընթացներն ավարտելուց հետո:

Այո, ՁԱՈ ծրագրի որոշ դասընթացներ մասնագիտական բաժշկական կրթություն ունեցող մասնակիցներին առաջարկում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից վավերացված շարունակական մասնագիտական կրեդիտեներ: