Լրացրեք և հանձնեք օնլայն դիմում-հայտը: ՁԱՈ* աշխատակիցները Ձեզ հետ կապ կհաստատեն հետագա քայլերի համար: Սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին (մեր կոնտակտային տվյալները՝ այստեղ):
*ՁԱՈ – Ձեռներեցներ Առողջապահության Ոլորտում
Եթե բժիշկ եք, կլինիկական օրդինատոր կամ առողջապահության ոլորտի այլ մասնագետ, ով ցանկանում է հիմնել և/կամ ընդլայնել իր մասնավոր առողջապահական կենտրոնը Հայաստանում, Արցախում կամ Ջավախքում, ապա կարող եք դիմել ՁԱՈ ծրագրին:
Այո՛, սակայն առաջարկված մասնավոր կենտրոնում հիմնական գործող անձը պետք է ունենա համապատասխան կրթություն:
Դուք կարող եք առաջարկել ցանկացած ծառայություն, որը կապ ունի մարդու առողջության հետ: Որքան նորարարական է Ձեր առաջարկը Ձեր շրջանի և երկրի համար, այնքան ավելի մեծ է հավանականությունը դառնալու ծրագրի շահառու: Մասնավոր ծառայությունների օրինակներ են շարժական կլինիկան, ընտանեկան բժշկի մասնավոր կենտրոնը, ախտորոշիչ կենտրոնը, սրտաբանի, էնդոկրինոլոգի, վնասվածքաբանի և այլ մասնագետների կաբինետները, ստոմատոլոգիական կլինիկան, դեղատունը և այլն:
ՁԱՈ ծրագիրը չունի ֆինանսական սահմանափակումներ: Այնուամենայնիվ, շահառուի կողմից վերցված վարկի վերադարձը պետք է լինի իրատեսական: Խորհուրդ է տրվում չգերազանցել 5 մլն դրամը:
ՁԱՈ ծրագիրն աջակցում է միայն այն ձեռներեցներին, որոնք առաջարկում են հիմնել կենտրոններ մեծ քաղաքներից՝ Երևանից, Գյումրուց, Վանաձորից, Ստեփանակերտից և Ախլցխայից (Ջավախք) դուրս:
Եթե Ձեր գաղափարն իրատեսական է, Ձեզ կհրավիրեն մասնակցելու ծրագրի կողմից առաջարկվող անվճար դասընթացներին:
Այո՛: ՁԱՈ ծրագրի գործադիր կոմիտեի՝ գործարար առաջարկը հաստատելու կամ մերժելու որոշումը հիմնվում է դիմորդի կողմից մշակված բիզնես ծրագրի (պատրաստվում է «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացի արդյունքում) և որակի ապահովման ծրագրի (պատրաստվում է «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ» դասընթացի արդյունքում) վրա: Բացի այդ, դիմորդը պետք է հաջողությամբ ավարտած լինի բյուս բոլոր դասընթացները:
Մենք սովորաբար նախընտրում ենք դեմ առ դեմ ձևաչափով դասընթացները, քանի որ այս տարբերակը սովորաբար ավելի արդյունավետ է և թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մասնակիցներին: Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի կանխարգելման նկատառումներից ելնելով, առաջիկա դասընթացները պլանավորվում են անցկացվել օնլայն, Zoom հարթակում:
ՁԱՈ ծրագրի դեմ առ դեմ դասընթացներն անց են կացվում Երևանում: Այնուամենայնիվ, «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացը նույնն է ինչպես ՁԱՈ, այնպես էլ ԹԳՀԶ* ծրագրի դիմորդների համար, ուստի ՁԱՈ դիմորդները կարող են անցնել տվյալ դասընթացը նաև ԹԳՀԶ այն մարզային գրասենյակներում, որոնք մոտ են դիմորդի բնակության վայրին և ունեն ազատ տեղեր դասընթացի համար:
Մյուս բոլոր դասընթացը ներկայումս անց են կացվում միայն Երևանում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
*ԹԳՀԶԾ – Թրփանճեան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագիր
Ո՛չ: Եթե Ձեզ հրավիրել են մասնակցելու ՁԱՈ դասընթացներին, դա նշանակում է, որ Ձեր գործարար գաղափարն իրատեսական է: Ձեր կողմից մշակված բիզնես ծրագիրը և որակի ապահովման ծրագիրն անցնելու են հաստատման մի քանի փուլ մինչև ՁԱՈ գործադիր կոմիտեի վերջնական որոշումը:
Այո, ՁԱՈ ծրագրի որոշ դասընթացներ մասնագիտական բաժշկական կրթություն ունեցող մասնակիցներին առաջարկում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից վավերացված շարունակական մասնագիտական կրեդիտեներ: